Այս մթերքները խլում են երիտասարդությունը և քաղցկեղ են առաջացնում

Այս մթերքները խլում են երիտասարդությունը և քաղցկեղ են առաջացնում

Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Սիտնիկովան խորհուրդ է տվել նվազագույնի հասցնել կարմիր մսի քանակը իրենց սննդակարգում։ Բժիշկը նույն բանն ասաց գազավորված ըմպելիքների մասին։

Բժշկի խոսքով՝ այս մթերքները մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը եւ արագացնում օրգանիզմի ծերացումը։

Սիտնիկովան ասել է, որ կարմիր միսը պարունակում է հագեցած ճարպաթթուներ, խոլեստերին և մեծ քանակությամբ աղ, որոնք հանգեցնում են բջիջների վնասմանը։ Բացի այդ, կարմիր միս պատրաստելիս կարող են արտանետվել քաղցկեղածին նյութեր, որոնք վնասում են ԴՆԹ-ն և առաջացնում օրգանիզմի ծերացում։

«Կարմիր մսի չափից ավելի օգտագործումը հաճախ կապված է սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման ռիսկի հետ: Աղիքային մի շարք հիվանդություններ մասամբ կապված են նաև ամենօրյա սննդակարգում մսամթերքի մասնաբաժնի ավելացման և բուսական բաղադրիչների (մանրաթելերի) նվազման հետ»,- «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է բժիշկը։

Կարմիր մսի փոխարեն բժիշկը խորհուրդ է տվել ուտել սպիտակուցի այլ աղբյուրներ։ Օրինակ՝ ձուկ, ընկույզ, լոբազգիներ կամ թռչնամիս։