Ավտովթար՝ Երևանում․ Mercedes-ը բախվել է Mitsubishi-ին․ կա վիրավոր

Ավտովթար՝ Երևանում․ Mercedes-ը բախվել է Mitsubishi-ին․ կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Վոլոդյա Սուքիասյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դիմաց, բախվել է Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Կարեն Սաղաթելյանին պատկանող կայանված Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց։ Վթարի հետևանքով էլ Mitsubishi-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ Գարեգին Պետրոսյանը ավտոմեքենայի դուռը բացելիս, հարվածի հետևանքով վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդնանոց։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։