ՔՊ-ականներին պետք է հատկացնել 40.000 դրամ աշխատավարձ

ՔՊ-ականներին պետք է հատկացնել 40.000 դրամ աշխատավարձ

40 հազար դրամ թոշակ ստացողն ինչպե՞ս է ապրելու․ սննդի գներն աճել են 17%-ով: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

ՔՊ-ականների Հայաստանում աճում է աղքատությունը, արտագաղթն ու գործող իշխանությունների նեղ շրջանակի ֆինանսական բարեկեցությունը: ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը Փաշինյանի օրոք շարունակում է ապրել աղքատության ճիրաններում՝ ամենօրյա գնաճի պայմաններում, իսկ սոցիալական խոցելի խումբ թոշակառուները հայտնվելու են անելանելի վիճակում: 

Փաշինյանի մերձավորներն արդյոք կարո՞ղ են մեկ ամիս ապրել 40 հազար դրամով՝ այդ գումարը նրանք ամեն օր ծախսում են երևանյան սրճարաններում:

Փաշինյանի և թիմի խոստացված տնտեսական աճն ու ներդրումները հերթական ֆեյքն էին՝ ներդրումների փոխարեն կապիտալի փախուստ Հայաստանից, իսկ տնտեսական աճի փոխարեն՝ գնաճ և սոցիալական լարվածության ավելացում:

ՔՊ-ն ավելացնում է ՀՀ-ի արտաքին պարտքը՝ այն արդեն ռեկորդային 11 միլիարդի է հասել՝ ՀՀ-ն շուտով կարող է հռչակվել սնանկ պետություն: Արտաքին պարտքն ավելացնելով և ՀՀ քաղաքացիների աշխատավարձն ու թոշակներն այդ գումարներից վճարող գործող իշխանությունները չունեն տնտեսական հստակ ծրագիր՝ հայկական տնտեսությունը մոտալուտ կոլապսից փրկելու ռազմավարություն:

ՀՀ-ից արտագաղթը նոր ռեկորդներ է սահմանում՝ երիտասարդությունն ու միջին խավն ապագա չեն կապում ՀՀ-ի հետ՝ արտագաղթելով ԱՄՆ, ԵՄ կամ հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից:

Իշխանափոխությունը շանս է հայ ժողովրդի համար՝ ազատվելու դիլետանտ իշխանություններից, ում գործելաոճը՝ պոպուլիզմն է և «նախկինների» մասին մանիպուլյացիաները:

Հայոց պետականության փրկության միակ ճանապարհը օր առաջ ՔՊ-ին հեռացնելու մեջ է՝ այդ քաղաքական թիմը, խմբակն ապացուցել է, թե ինչպես է կառավարում երկիրը սկսած 2018թ.-ից:

Վահրամ Բագրատյան