Ինչքան էս ղեկավարությունը մնա, էդքան զոհեր ենք ունենալու․ էս մայրերն ինչքա՞ն պիտի լացեն

Ինչքան էս ղեկավարությունը մնա, էդքան զոհեր ենք ունենալու․ մայրերն ինչքա՞ն պիտի լացեն․ զոհվածի մայր
Որդիս պատերազմի օրերին ոչինչ չէր ասում, ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Ֆիզուլիում է զոհվել։ Մենք գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ են մեզ սպասվում, բայց ղեկավարությունը երևի չի գիտակցում։

Այս մասին այսօր Եռաբլուրում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը։

«Էս երեխեքը ինչքա՞ն պիտի կոտորվեն, էս ժողովուրդն ինչքա՞ն պիտի տառապի, մայրերն ինչքան պիտի լացեն․ հերիք է, էս ղեկավարությունը պիտի թողնի ու գնա, էս իր տեղը չի, պարտվողը պետք է գնա: Ինչքան էս ղեկավարությունը մնա, էդքան զոհեր ենք ունենալու, մենք չենք կարողանալու ապրել, խեղդվելու ենք, մի տղամարդավարի քայլ, որ կարող է անել իր ազգի համար գնալն է... եթե հայ է՝ կասկածում եմ, որ հայ է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.