Ղազախստանը կհետեւի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմին. Տոկաև

Ղազախստանը կհետեւի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմին. Տոկաև

Ղազախստանը հրաժարվել է աջակցել Ռուսաստանին Արևմուտքի դեմ պայքարում։ Երկրի նախագահ Տոկաևը խոստացել է աջակցել Մոսկվայի դեմ պատժամիջոցների ռեժիմին։

«Ղազախստանը հստակ հայտարարել է, որ հետևելու է պատժամիջոցների ռեժիմին։ Մենք կապեր ունենք համապատասխան կազմակերպությունների հետ»,- ասել է քաղաքական գործիչը Գերմանիա կատարած այցի ժամանակ։

Տոկաևը նաև վստահեցրել է գերմանական կողմին, որ չի օգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։

Նախկինում Ղազախստանը հայտարարել էր հակառուսական պատժամիջոցներին աջակցելու պատրաստակամության մասին։ Կրեմլը, չնայած դրան, հայտարարել է, որ Մոսկվան և Աստանան մնում են դաշնակիցներ։ 

Տեսանյութը՝ այստեղ