Նա դադարեց լինել կուսակրոն, ամուսնացավ երգչուհու հետ և սկսեց դասավանդել․ Խորեն Պալյանի ծննդյան օրն է

Նա դադարեց լինել կուսակրոն, ամուսնացավ երգչուհու հետ և սկսեց դասավանդել․ Խորեն Պալյանի ծննդյան օրն է

Կողբացու 42-ի 3 հասցեում կրկին հոգևոր երգն է թևածում։ Շարականագետ Խորեն Պալյանի և երգչուհի Լուսինե Զաքարյանի բնակարանում այսօր տոն էր՝ տառ ու հնչյունին հոգի տվող վարպետի ծննդյան օրը․ նա կդառնար 87 տարեկան։

Լուսինեի և Խորենի նկարներով զարդարված սենյակում նրանց ամենամտերիմներն էին, ընկեր-հարազատներ, որոնք զույգի հետ կիսել են ուրախություն ու ցավ, լավ ու վատ օրեր։