Նախատեսվում է լուծարել Եվգենի Պրիգոժինի կինոընկերությունը․ մանրամասներ

Նախատեսվում է լուծարել Եվգենի Պրիգոժինի կինոընկերությունը․ մանրամասներ

Նախատեսվում է լուծարել Եվգենի Պրիգոժինի Aurum Production կինոընկերությունը «Վագներ» ռազմական կազմակերպության ղեկավարի մահից հետո պարապուրդի պատճառով։ Այս մասին հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։

Ընկերության ոչ մի նախագիծ չի հետ կանչվում, իսկ ընկերության ընդհանուր վնասները հասել են 253 միլիոն ռուբլու։ 2021 թվականի հոկտեմբերի վերջին Պրիգոժինը Եվգենյա Մալցևային էր տվեց ընկերության ակտիվների կեսը (51 տոկոս), իսկ մնացածը պահել էր իր համար (49 տոկոս):

Այնուամենայնիվ, նախկինում թողարկված ֆիլմերի ռեժիսորների և սցենարիստների կարծիքով՝ այժմ Մալցևան իրականում ներգրավված չէ Aurum-ի զարգացման մեջ։ «Ընկերության ներկայիս ղեկավարությունը՝ ի դեմս Եվգենյա Մալցևայի և նրա ներկայացուցիչների, անհետացել է»,- նշել է տրելեգրամյան ալիքը:

Անհայտ է մնում, թե ով է ստացել Պրիգոժինի բաժինը 2023 թվականի օգոստոսին նրա մահից հետո։ Ակտիվների այս մասը պետք է ժառանգեին նրա հարազատները, սակայն մինչ օրս դա չեն արել։ Արդյունքում ընկերության ակտիվների գրեթե կեսը մնացել է օդում կախված։