Պղինձն էժանանում է

Պղինձն էժանանում է

Հինգշաբթի առավոտյան պղնձի գինն ընկնում է, քանի որ ներդրողները գերադասում են ռիսկային ակտիվներ չգնել՝ աշխարհի կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության խստացման հեռանկարների հետ կապված, վկայում են աճուրդների տվյալները։

Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսների գինն ընկել է 0.42 տոկոսով՝ մինչեւ 4.426 դոլար ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նախորդ աճուրդների արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքն աճել է 0.32 տոկոսով՝ մինչեւ 9730 դոլար, ալյումինի արժեքը՝ 1.46 տոկոսով՝ մինչեւ 2819 դոլար, ցինկի արժեքը՝ 0.65 տոկոսով՝ մինչեւ 3821.5 դոլար։