Իրավիճակը՝ Հայաստանի և Լարսի ճանապարհին․ նոր մանրամասներ

Իրավիճակը՝ Հայաստանի և Լարսի ճանապարհին․ նոր մանրամասներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արագածի տարածաշրջանի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

                             Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։