Ձվի շուկայում դեմպինգն իշխանամերձ շրջանակների՞ց է իրականացվում․ վարչապետը խորհուրդ է տալիս ձու ուտել

Վերջին օրերին հավկիթի շուկայում տեղի ունեցող կտրուկ գնանկման արդյունքում արդեն «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան հայտարարել է փակման մասին։ Պատճառն ըստ տնտեսվարողների «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին պատկանող «Շիրակ» թռչնաֆաբրիկայի կողմից չհիմնավորված ցածր գների սահմանումն է՝ դեմպինգը, որով փորձ է արվում շուկայից դուրս մղել մյուս տնտեսվարողներին և գերիշխող դիրք զբաղեցնել։

MediaHub.am-ին Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը օրերս հայտնել էր, որ շուկայում դեմպինգ կարող է իրականացվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից, իսկ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի մասնաբաժինը շուկայում չի գերազանցում 5%-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։