Վթար՝ Վայոց ձորում. Mitsubishi-ն մերկասառույց ճանապարհի ու ձնաբքի պատճառով կողաշրջվել է

Երեկ՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Գնդեվազ-Կեչուտ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է նաև ճանապարհի մերկասառույցն ու ձնաբուքը։