Թշնամին ռմբակոծության ժամանակ Իշխանասարից 8000 գլուխ մանր եղջերավոր անասուն է հափշտակել. 17 ձի և բնակիչների մեքենաները

Թշնամին ռմբակոծության ժամանակ Իշխանասարից 8000 գլուխ մանր եղջերավոր անասուն է հափշտակել. 17 ձի և բնակիչների մեքենաները

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գորիս խոշորացված համայնքի բնակավայրերը մեծ վնասներ են կրել:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտնել է, որ թշնամու կրակոցների հետևանքով շուրջ 5 բնակելի տուն է վնասվել, 4-ը՝ Վերիշենում, 1-ը՝ Ակներում: Ուրբաթ օրվա դրությամբ՝ այդ բնակարանների տերերը փոխհատուցում ստացել են՝ մարզպետարանի միջոցով:

Լուրջ վնասներ են կրել Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերի ֆերմերները:

Իշխանասարի հատվածից էլ մոտ 8000 գլուխ մանր եղջերավոր անասուն է հափշտակել թշնամին.

Նրա հաղորդմամբ՝ բացի մանր եղջերավոր անասուններից՝ թշնամին հափշտակել է 17 ձի, ինչպես նաև ավտոմեքենաներ.

«Բոլոր վնասները ու կորուստները հաշվարկվել են, քարտեզագրվել են, ուղարկվել են կառավարություն և մարզպետարան, որպեսզի հնարավոր միջոցներ ձեռնարկվեն՝ վնասները փոխհատուցելու համար»-ասել է Յոլյանը: