Ավելի քան 200 ուղևորով ինքանաթիռը վթարային վայրէջք է կատարել Թուրքիայի ռազմաբազայում. մանրամասներ

Ինքնաթիռի ավելի քան 200 ուղևորներ արգելափակվել են թուրքական ռազմաբազայում՝ վթարային վայրէջքից հետո, երբ օդանավում մի կին հիստերիա է սարքել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Բրիտանական Virgin Atlantic ավիաընկերության չվերթը Լոնդոնից մեկնել էր Մումբայ՝ ապրիլի 3-ին, ժամը 11:40-ին, սակայն երբ ինքնաթիռը թռչում էր Թուրքիայի վրայով, ուղեւորներից մեկը սկսել է «գոռալ 30000 ֆուտ բարձրությունից»: Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակն այնքան սարսափելի է դարձել, որ անձնակազմը որոշել է վայրէջք կատարել, որպեսզի կինը բուժօգնություն ստանա։
Օդաչուներին Դիարբեքիրում վայրէջք կատարելու թույլտվություն է տրվել, թեև օդանավակայանը նախատեսված չէ լայն թափքով մարդատար ինքնաթիռներ տեղավորելու համար և հիմնականում սպասարկում է ռազմական ինքնաթիռներ։ Airbus A350-ը տեղում տեխնիկական խնդիրներ է ունեցել, ինչը թույլ չի տվել16 ժամով թռչել:
Օդանավում արգելափակվածների թվում եղել են նորածիններ, շաքարախտով հիվանդներ և թոշակառուներ, ինչպես նաև չորս ամսական հղի կին: Ավիաընկերությունը ներողություն է խնդրել ուղևորներից պատճառված անհարմարության համար։