Վթարի պատճառով 12 ժամից ավելի ջուր չի լինելու Վայոց Ձորի մարզում

Վթարի պատճառով 12 ժամից ավելի ջուր չի լինելու Վայոց Ձորի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 11-ին ժամը 09:30-22:00  կդադարեցվի Վայոց Ձորի  մարզի  հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

• Եղեգնաձոր քաղաքի՝ Նարեկացի, Անդրանիկի, Միկոյան, Մոմիկի, Սևակի, Չալաբյան, Զ.Վարդանի, Շահումյան փողոցների, Կամոյի փողոցի առանձնատների, Արսենյան փող. 2, 4, 5, 9, 31 շենքերի, Երևանյան խճուղու 13 շենքի,

• Գետափ գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: