Կիտրոնով թեյ․ ո՞ւմ է հակացուցված

Կիտրոնով թեյ․ ո՞ւմ է հակացուցված

Կիտրոնով թեյն աշխարհի ամենատարածված ըմպելիքներից է։ Այն ուժ ու եռանդ է հաղորդում․ձմռանը տաքացում է, ամռանը՝ թարմացնում։

Բանն այն է, որ թեյի կոֆեինը՝ տանինը, նաև վիտամին С-ն առույգացնող նյութեր են։ Միասին դրանք դառնում են բավականին էներգետիկ, որը գրգռում է մարդու նյարդային համակարգը։

Այն հայտնի է նաև ախտահանող հատկություններով։ Բացի այդ՝ բարձրացնում է օրգանիզմի դիմացկունությունը։

Սակայն սա ամենը չէ։ Կիտրոնով թեյը շատ լավ օգնում է բարձր ճնշման ու արթրիտի դեպքում։ Լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը։

Մաշկը լավացնելու համար կարելի է ամեն առավոտ կիտրոնով թեյ վայելել․այն բարձրացնում է էպիդերմիսի առաձգականությունն ու ճկունությունը։

Հակացուցումներ

Չնայած կիտրոնով թեյի օգտակարությանը` բոլորը չէ, որ կարող են այն ամեն օր խմել։ Առաջին հերթին այն խորհուրդ չի տրվում օրգանիզմում թթվայնության բարձր մակարդակ ունեցող մարդկանց։ Կիտրոնաթթուն գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը։

Կիտրոնով թեյը հակացուցված է ցիտրուսներից ալերգիա ունեցող մարդկանց։ Կերակրող մայրերն էլ պետք է կամաց-կամաց մտցնեն այդ ըմպելիքն իրենց սննդակարգ։

Կիտրոնով թեյը բացասական ազդեցություն է ունենում ատամի էմալի վրա։ Խմելուց հետո ցանկալի է բերանը գոլ ջրով ողողել։