ՀԱՊԿ-ից չենք կարողանում անհրաժեշտ ռազմական ու քաղաքական աջակցություն ստանալ․Փաշինյան

Նիկոլ Փաշինյանին ուղղված հերթական հարցերից մեկը Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին է. «Ի՞նչն է խանգարում ձեզ, որպեսզի վերջնականորեն կայացնեք, ձեր կողմից արդեն իսկ համոզված եմ կայացրած որոշումը, և հրապարակեք ՀԱՊԿ-ից դուրս գալու տեքստը»։   

«Կարծում եմ, որ Հայաստանի շահերից բխող որևէ որոշում կայացնելու հետ կապված քաղաքական կամքի բացակայություն լիներ, հենց թեկուզ ՀԱՊԿ-ի հետ կապված։ Նույնիսկ էն հայտարարությունները, էն վերապահումները, որ մենք հրապարակային թափանցիկ ձևով հայտնում ենք ՀԱՊԿ-ի գործունեության հետ կապված, էտ էլ չէինք անի։ Կա՛ քաղաքական կամք, ըստ անհրաժեշտի ՀՀ շահերից բխող որոշում կայացնելու»,֊ ասաց նա։ 

Փաշինյանն ասաց, որ  ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։

Մանրամասները՝ տեսանյութում