Կապիկը հարձակվել է մարդկանց վրա․ վիրավորներ կան

Կապիկը հարձակվել է մարդկանց վրա․ վիրավորներ կան

Մոսկվայի Օրեխովո-Բորիսովո թաղամասում կապիկը կծել է տիրոջը և հարձակվել մուտքի բնակիչների վրա։ Այս մասին հայտնել է 360 հեռուստաալիքի կայքը։

Յասենևայի փողոցի տներից մեկի բնակչուհին փրկարարներ է կանչել այն բանից հետո, երբ իր զուգընկերոջը պատկանող կապիկը հանկարծակի հարձակվել է նրա վրա և մի քանի անգամ կծել նրան։ Դրանից հետո կենդանին վազել է մուտքի մոտ ու կարողացել է այնտեղ հարձակվել ևս մի քանի մարդկանց վրա։ Կապիկը իրեն ագրեսիվ է պահել և թույլ չի տվել մարդկանց մոտենալ իրեն, երբ փորձել են հանգստացնել։

Ոստիկանների և փրկարարների ժամանումից հետո կապիկին բռնել և տեղավորել են բնակարանում եղաց հատուկ խցիկի մեջ։ Պրիմատի տերը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։ Նրա վնասվածքների վիճակի մասին տեղեկություններ չկան։