13 երեխա մեծացնող ընտանիքը կանգնած է դրսում, բաց երկնքի տակ հայտնվելու վտանգի առաջ (տեսանյութ)

Բեժանյանների 16 անդամից բաղկացած ընտանիքը կանգնած է դրսում, բաց երկնքի տակ հայտնվելու վտանգի առաջ։ Յոթ տարի է, ինչ ընտանիքն ապրում է Երևանի ծայրամասերից մեկում վարձակալած բնակարանում։ Այժմ բնակարանի տերը տունը վաճառել է, ընտանիքին էլ մինչև ապրիլի 30-ը ժամանակ է տվել՝ տունն ազատելու համար։
Ընտանիքի հայրը՝ Գևորգ Բեժանյանը, հիշեցնում է, որ 12-րդ երեխայի ծնունդից հետո վարչապետ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է իրենց ու խոստացել, որ Կառավարությունը բնակարան կնվիրի իրենց։
Մանրամասները` տեսանյութում