Կարևոր վարորդների համար․ խաչմերուկներից ևս մեկում տեսանկարահանող սարքեր են տեղադրվել, ե՞րբ են գործարկվելու

Երևան քաղաքի Սասունցի Դավիթ-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր: Հայտնել է ճանապարհային ոստիկանությունը։
Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2023 թվականի նոյեմբերի 13-ից։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: