Սեփական կաշին փրկելու համար պետության հիմնասյունը որևէ պարագայում չեն սղոցում. Աբրահամյան
Անկախ այն հանգամանքից, թե այս կամ այն պաշտոնյան, իշխանության ներկայացուցիչը ինչ գեղեցիկ բառերով է ներկայացնում իր գործունեությունը, ստուգատեսը առաջնագծում է: Իսկ հասարակությունն անընդհատ ականատես է լինում մարդկային և տարածքային խոշոր կորուստների, ինչով է պատասխան է տրվում, թե առկա փոփոխությունները ծառայում են իրենց նպատակին, թե ոչ:
Այս մասին հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Կառավարության առաջնային խնդիրն է երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովումը, ինչն այս Կառավարությանն ակնհայտորեն չի հաջողվել:
Նա հավելեց. «Իշխանությունը պետք է գիտակցի՝ սեփական կաշին փրկելու համար պետության հիմնասյունը որևէ պարագայում չեն սղոցում»:
Մանրամասները՝ տեսանյութում: