Մի գունդ զորք էին բերել․ ահավոր տհաճ էր․ Ռուբեն Մելիքյան

Ահավոր տհաճ էր, նույնիսկ մեզ մեկ րոպե չտվեցին, որ մենք բացատրենք մեր վստահորդին, թե ինչ որոշում է կայացվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գոհար Հակոբյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ դատարանը որոշում կայացրեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին 1 ամսով կալանավորել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգել փորձելու համար։ 

Այս պահին տիկնոջ աջակիցները քայլերթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։  

«Վախենում եմ ոչ եթերային խոսել, որոշումից անմիջապես հետո Գայանեին դատարանից տարան։ Թույլ չէին տալիս, որ որոշումը ստանար, ասացինք՝ եղբայր, էս մարդը պետք է որոշումը ստանա, մի կերպ այդ որոշումը ստացավ։ Մի գունդ զորք էին բերել։ Իրավական բոլոր ընթացակարգերը ապահովվելու են, բայց ցանկացած ունկնդիր թող մտածի՝ իրավական է այս գործընթացը, թե ոչ»,-մեկնաբանեց նա։

Հարցին, թե արդյո՞ք դատավոր Ժորա Չիչոյանի վրա ճնշումներ են եղել, Մելիքյանը ծիծաղեց ու ասաց՝ հաջորդ հարցը։

«Ինչքան էլ ճնշում լինի, թուղթը ստորագրողը մեկ մարդ է, եթե չես կարող ճնշումներին դիմանալ, գնա ուրիշ բան աշխատի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում