ԱՄՆ-ում ուղեւորը բացել է դուռն ու դուրս եկել ինքնաթիռի թեւի վրա

ԱՄՆ-ում ուղեւորը բացել է դուռն ու դուրս եկել ինքնաթիռի թեւի վրա

Ամերիկյան United Airlines ավիաընկերության ուղեւորը ձերբակալվել է Չիկագոյի Օ'Հարա օդանավակայանում այն բանից հետո, երբ ինքնաթիռի շարժվելու պահին բացել է դուռն ու դուրս եկել օդանավի թեւի վրա, հայտնում է CNN-ը:

«Արական սեռի ներկայացուցիչը գտնվելիս է եղել օդանավում, որը մոտենում էր մուտքին՝ վայրէջք կատարելու, երբ որոշել է բացել վթարային ելքն ու դուրս գալ օդանավի թեւի վրա: Այնուհետեւ նա թռել է օդանավի թեւից ցած»,- ասվում է Չիկագոյի ոստիկանական բաժանմունքի հաղորդագրության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեոգոյից ժամանած չվերթի ժամանակ:

Ավիաընկերությունից հայտնել են, որ օդակայանի աշխատակիցները կագնեցրել են տղամարդուն օդանավի մոտ: