Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել․ պաշտոնական

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
MediaHub-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Այս մասին ավելի վաղ հայտնել էին MediaHub-ի աղբյուրները։
Ավելի վաղ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել կառավարության մի շարք անդամների՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և ՆԳ նախարար Վահե Ղազարյանին: