Ավստրիական Raiffeisen բանկը խզել է ռուսական մի շարք բանկերի հետ հարաբերությունները

Ավստրիական Raiffeisen Bank International-ը (RBI) խզել է հարաբերությունները ռուսական մի շարք բանկերի հետ, որոնք թղթակցային հաշիվներ ունեին։ Այս մասին РБК-ին հայտնել է բանկի ներկայացուցիչը։
Չի նշվում, թե որ բանկերի մասին է խոսքը։ РБК-ի աղբյուրը հայտնել է, որ RBI-ն նամակներ է ուղարկել հաճախորդ բանկերին՝ նախազգուշացնելով եվրոյով հաշիվները փակելու մասին: Աղբյուրը նշել է, որ վարկային կազմակերպություններից մեկը եղել է Tinkoff բանկը, որը կասեցրել է եվրոյով SWIFT միջազգային ֆինանսական համակարգով փոխանցումները։