Էրդողանն ու Ալիևը չեն խաբում հայ ժողովրդին, իսկ Փաշինյանը խաբում է․ Թևանյան
Ալիևը, Փաշինյանն ու Էրդողանը գործում են համատեղ։ Այդ մասին այսօր Լաչինի հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով՝ զարմանալի բան կա նրանց գործակցության մեջ․ Էրդողանն ու Ալիևը չեն խաբում հայ ժողովրդին, իսկ Փաշինյանը խաբում է։
«Ալիևն ու Էրդողանը չեն թաքցնում, որ իրենք Ղարաբաղը հայաթափելու ու էթնիկ զտում իրականացնելու խնդիր ունեն, որ Հայաստանը դիտարկում են որպես Ադրբեջանի արևմտյան հատված, և այստեղ հայերին չեն տեսնում։ Իսկ Փաշինյանը խաբում է ժողովրդին, ասում է՝ եթե Ղարաբաղը տանք, Հայաստանը լավ ու անվտանգ է ապրելու»,- նկատեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։