Մեծ Յոթնյակի երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Մեծ Յոթնյակի երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Յոթնյակի (G7) երկրների ղեկավարները հայտարարել են Ուկրաինայում Ռուսաստանի «հաղթանակը կանխելու» մտադրության մասին։ Այս մասին ասված է այսօր հրապարակված նրանց համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ֊ը։

«Մեծ յոթնյակը և Ուկրաինան միավորված են այս երկրի համար ժողովրդավարական, բարեկեցիկ ապագա ապահովելու իրենց ցանկության մեջ: Մենք միասնական ենք մեր վճռականության մեջ՝ թույլ չտալու նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում»,- ասվում է հայտարարության մեջ:

G7-ի առաջնորդները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ առցանց հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցել Ուկրաինային։ «Մեզ համար պատիվ էր, որ մեզ միացավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Մենք նրան հայտնեցինք մեր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը Ուկրաինայի պաշտպանությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մեծ Յոթնյակի առաջնորդները նշել են, որ պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա բարեկեցիկ և ժողովրդավարական ապագան միջազգայնորեն ճանաչված սահմաններով: