Գիտնականները պարզել են, թե որ ամսին ծնված երեխաներն են քիչ հիվանդանում գրիպով

Գիտնականները պարզել են, թե որ ամսին ծնված երեխաներն են քիչ հիվանդանում գրիպով

ԱՄՆ-ում հոկտեմբերին ծնված երեխաները գրիպով հիվանդանալու ավելի քիչ հավանականություն ունեն: Դա ցույց է տվել BMJ ամսագրում հրապարակված հետազոտությունը։ Գիտնականները վերլուծել են երկուսից հինգ տարեկան ավելի քան 800 հազար երեխաների տվյալները, ովքեր օգոստոսի 1-ից հունվարի 31-ը պատվաստվել են գրիպի դեմ 2011-2018 թվականներին։ Հոկտեմբերին ծնված երեխաները ամենաքիչն էին գրիպով հիվանդանում։ Օրինակ՝ օգոստոսին ծնված երեխաների շրջանում հիվանդացության միջին ցուցանիշը կազմել է 3%, իսկ հոկտեմբերին ծնվածների մոտ՝ 2,7%։ Արդյունքները ըստ տարիքի, սեռի, կենսապայմանների և ընտանիքի չափերի ճշգրտումից հետո հետևյալն են՝ հոկտեմբերին ծնված երեխաների մոտ գրիպով հիվանդանալու ավելի քիչ հավանականություն կա:

 

Գիտնականները արդյունքները կապում են այն փաստի հետ, որ ԱՄՆ-ում մանկաբույժների հետ կանխարգելիչ հանդիպումները սովորաբար տեղի են ունենում երեխայի ծննդյան ամսին։ Միաժամանակ հոկտեմբեր ամսին ծնված երեխաները դիմում են մանկաբույժի և ստանում պատվաստանյութը համաճարակի ամենաթեժ պահին, որը տեղի է ունենում հենց հոկտեմբերին։ Սա դիտողական հետազոտություն է, և հեղինակները խոստովանում են, որ իրենց բացահայտումները սահմանափակվում են միայն բժշկական օգնություն ստացած երեխաների համար: Նրանք նաև չեն կարող բացառել, որ այլ գործոններ կարող են ազդել իրենց արդյունքների վրա: