Խե՞ չեք Փաշինյանին հարց տվալ․ ինչ կատարվում ա՝ Փաշինյանի միջոցով ա կատարվում․ խրամորթցի (տեսանյութ)

Խե՞ չեք Փաշինյանին հարց տվալ․ ինչ կատարվում ա՝ Փաշինյանի միջոցով ա կատարվում․ խրամորթցի (տեսանյութ)

 

Թշնամին Խրամորթից 700 մետր հեռավորության վրա է։ Այս ուղղությամբ վերջին օրերին պարբերաբար խախտվել է հրադադարի ռեժիմը։ Համայնքի տարածքում թշնամին նաև ձայնագրություն է միացրել՝ բնակիչներին հորդորելով լքել տարածքը։ Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ գնդացիրներով կրակել են, երեխաներին ժամանակավոր տեղափոխել են հարևան գյուղ։ Բնակիչներից մեկնը ասաց, որ ադրբեջանցիները ստում են՝ այս կողում ոչ մի գրամ հող չունեն իրենք։

«Ավելի լավ է՝ առանձին մի կտոր չոր հաց օտինք, քան դրանց հետ դոլմա, բոզբաշ օտինք, իրանց հետ երբեք ապրել կարիլ չինք։ Հայաստանի մեծը թուրք ա, Փաշինյան ա, ինչ ա, անունն էլ չեմ ուզում տամ»։ Բնակիչներից մեկն էլ թշնամու հետ բարեկամանալու հարցին արձագանքեց՝ «Որ Երևանից եկալ եք, խե՞ չեք Փաշինյանին հարց տվալ՝ խե․ քեցեք, ձեր Փաշինյանին հարց տվեցեք․ ինչ կատարվում ա՝ Փաշինյանի միջոցով ա կատարվում»։

Մանրամասները՝ տեսանյութում