Սովի, ռազմական գործողությունների ժամանակ վառելիք չտրամադրողը քրեական պատասխանատվության կենթարկվի՞

Գաղտնիք չէ, որ ռազմավարական պաշարների, հատկապես, կրիտիկական ծավալների ապահովումը անվտանգության առաջնային խնդիր է։ Այս մասին այսօր ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ նկատելով նաև, որ եթե անգամ վարչական պատասխանատվության ենթարկվի որևէ կազմակերպություն, անհատ, ԱՁ կամ նույնիսկ որևէ պետական պաշտոնյա, սրանով չի բարելավվի այն իրավիճակը, որ կարող է առաջանալ ռիսկային պայմաններում։ 

Մինասյանը նաև նշեց, որ կրիտիկական հաշվետվությունները հրապարակման ենթակա չեն, բայց շատ կարևոր է, որ ժամանակին լինեն. «Արդյո՞ք քննարկվել են այն հարցերը, որ կենսական նշանակության, սովամահության կամ ռազմական գործողությունների շրջանակում անհրաժեշտ վառելիք եթե մեկը չապահովի, ապա քրեական պատասխանատվության ենթարկվի»,-հետաքրքրվեց Մինասյանը։ 

Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը պատասխանեց, որ դաշտը կարող են վերահսկել վարչական պատասխանատվության ենթարկելով։

Մանրամասները՝ տեսանյութում