France Football-ը դիտարկում է 2020 թվականի «Ոսկե գնդակը» հանձնել Լևանդովսկուն․ ի՞նչ է հայտնի

France Football-ը դիտարկում է 2020 թվականի «Ոսկե գնդակը» հանձնել «Բարսելոնայի» և Լեհաստանի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։ Այս մասին գրել է կատալոնական Sport-ը։
France Football-ը 2019/20 մրցաշրջանում մրցանակը չէր հանձնել` պատճառաբանելով կորոնավիրուսի համավարակը, և որ լիարժեք մրցակցություն չի եղել այդ ընթացքում:
2019/20 մրցաշրջանում Լեհաստանի ավագը 47 խաղում դարձել էր 55 գնդակի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Մյունխենի «Բավարիայի» կազմում ակումբային մակարդակով նվաճել էր բոլոր հնարավոր մրցանակները, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան։ Նա այդ մրցաշրջանում ճանաչվել էր ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի լավագույն խաղացող։