Օդանավակայանի աշխատակիցները սադրում են Լեո Նիկոլյանին, ապա հրում ու վայր են գցում նրան (Տեսանյութ)

Օդանավակայանի աշխատակիցները սադրում են Լեո Նիկոլյանին, ապա հրում ու վայր են գցում նրան (Տեսանյութ)

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում Հայաստանի գործող իշխանությունները արգելել են մուտք գործել Հայաստան և ով «Զվարթնոց» օդանավակայանում տևական ժամանակ գտնվելով  հացադուլի մեջ՝ առողջական ծանր վիճակում է, այսօր բռնության է ենթարկվել հենց  օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Այդ մասին տեղեկանում ենք Անդրանիկ Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից, որտեղ նաև տեսանյութ է տեղադրված։

«Օդանավակայանի աշխատակիցները, փորձելով քծնել վախկոտների և դավաճանների ռեժիմին, սկսել են վիրավորել Լեո Նիկոլյանին՝ փորձելով արթնացնել նրա էմոցիաները և կոնֆլիկտ հրահրել՝ հետագայում կալանավորման և Հայաստանից բռնի արտաքսման պատրվակ ստեղծելու համար։ Սակայն Նիկոլյանը չի ենթարկվել սադրանքներին եւ ամեն կերպ փորձել է խուսափել կոնֆլիկտից։ Այնուհետ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներից մեկը սկսել է ուժով հրել հացադուլի պատճառով վատառողջ Նիկոլյանին»,- նշել է քաղաքագետը։ 

Տեսանյութն՝ այստեղ