Բժիշկ Մյասնիկովն ասել է, որ ալկոհոլի որոշակի քանակությունը փրկում է սրտի կաթվածից

Հանրաճանաչ հեռուստահաղորդավար և Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը հայտարարել է, որ չնայած ալկոհոլի վնասի կամ օգուտի մասին տասնամյակներ շարունակվող բանավեճին, փոքր չափաբաժիններով ալկոհոլն իսկապես օգտակար է։
Նա իր հայտարարությունը հիմնավորել է այս փաստը հաստատող գիտական հետազոտությունների տվյալներով։
Մյասնիկովը նաև նշել է, որ փոքր չափաբաժիններով ալկոհոլի կանոնավոր օգտագործումից հրաժարվելը ներառված է սրտի կաթվածներ, սրտի կորոնար հիվանդություն և աթերոսկլերոզ հրահրող գործոնների ցանկում։ Այսպիսով, թույլատրելի չափաբաժինը կազմում է 300 գրամ գարեջուր, 150 գրամ գինի կամ 40 գրամ թունդ ալկոհոլ։
Բժիշկը հիշեցրել է նաեւ, որ ոչ պակաս վնասակար են զովացուցիչ ըմպելիքները. Դրանց հետևանքով խոլեստերինը կպչում է արյան անոթների պատերին և առաջացնում բորբոքային պրոցեսներ։