Կանադան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցային ցուցակը

Կանադան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցային ցուցակը

Կանադան տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով։ Դրանք կանդրադառնան ռուսական էներգետիկ հսկաների՝ «Գազպրոմի» ու «Ռոսնեֆթի» 10 առանցքային աշխատողների վրա. հայտնում է Կանադայի ԱԳՆ-ն. փոխանցում է RIA Novosti-ն։

«Նոր միջոցառումները կոչված են ցուցաբերելու հավելյալ ճնշում Ռուսաստանի ղեկավարության վրա, որպեսզի այն դադարեցնի ոտնձգություններն Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Անցած շաբաթ Կանադան հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։

Անհատական պատժամիջոցների ցուցակն ընդլայնվել է և ներառում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովին, նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոյին, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին և այլոց։