Գուգո՛, 5000 հոգու խի՞ տարաք, կոտորեցիք․ զոհվածի հայրը՝ Գուրգեն Արսենյանին
Գուրգեն Արսենյանն ասում է՝ 120 հազար Արցախում մարդ կա, էստեղ՝ 3 մլն։ Գուգո՛, ուղիղ քեզ եմ ասում, որովհետև լսում ես․ էդ 5000-ը 3 մլնի մեջ չէի՞ն, խի՞ տարաք կոտորեցիք, եթե սա էր ձեր քաղաքականությունը, թե էն 120 հազարը հայ չեն, մենակ 3 մլնն ա հայ։
Այս մասին այսօր ԱԺ-ում ընդդիմության հրավիրած լսումների ընթացքում ասաց «Որդիների կանչ» ՀԿ նախագահ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
Նա նաև խոսեց 2022 թվականի սեպտեմբերի 21-ին զոհվածների ծնողներին Եռաբլուրից բիրտ ուժով բերման ենթարկելու մասին։
«Ոչ մի տղա իրեն թույլ չէր տա այդ հրամանը տար և ոչ մի տղա չէր կանգնի այն հարթակի վրա, որտեղից 5 րոպե առաջ զոհվածների ծնողներին էին քարշ տվել։ Ձեր ամբողջ թիմում տղա չկա»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում լսումներն են՝ նվիրված Լաչինի միջանցքի հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում