Հղիության ժամանակ հիպերտոնիան վտանգավոր է երեխայի մտավոր ունակությունների համար

Հղիության ժամանակ հիպերտոնիան վտանգավոր է երեխայի մտավոր ունակությունների համար

Հղի կնոջ մոտ բարձրացած ճնշումը մեծ ազդեցություն է թողնում երեխայի մտավոր ունակությունների վրա հասուն տարիքում: Հենց այդ փոխադարձ կապն են հաստատել ֆին գիտնականները` հրապարակելով իրենց ուսումնասիրության արդյունքներն ամերիկյան Neurology-ը պարբերականում:

Բանն այն է, որ հիպերտոնիան ուղեկցվում է մի շարք վիճակներով, որոնք կարող են որոշ գործընթացներ փոխել մոր արգանդում: Ինչպես գտնում են գիտնականները` մտավոր ունակությունների նվազման հիմնական պաճառներից մեկը պայմանավորված է հենց դրանով:

Սրանք դատարկ պնդումներ չեն: Ֆինն հետազոտողները վերլուծել են հիպերտոնիկ ճգնաժամեր ունեցած 398 հղի կանանց տվյալներ, որոնց մոտ ծնվել են արական սեռի երեխաներ: Այնուհետև, գիտնականներն ուսումնասիրել են նրանց մտավոր ունակությունները 20 և 69 տարեկանում:

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ այն տղամարդիկ, որոնց մայրերը նման խնդիր են ունեցել, 69 տարեկանում մտավոր ունակությունների իջեցում են ունեցել: Նման ցուցանիշ են ունեցել նաև 20 տարեկան տղաները:

Գիտնականները միանշանակ պնդում են, որ մտավոր ունակությունների վրա չեն ազդում վաղաժամ ծննդաբերությունը և երեխաների հայրերի մասնագիտությունը: