Փաշինյանը մեր պետության ներսում թշնամի է․ Տարոն Մանուկյան
Իրավաչափության մասին խոսք լինել չի կարող, հատկապես այս պարագայում ոչ միայն իրավաչափ ու տրամաբանական չէ, այլ նաև բարոյական չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշման մասին։
«Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք հայրենիքին տվել են ամենաթանկը՝ իրենց որդիներին, ու յուրաքանյուրիս պարտքն է իրենց սատար կանգնել։ Կարծում եմ՝ իրենց պայքարը հաջողության է հասնելու և արդարությունը վերականգնվելու է»,-ասաց նա։
Հարցին՝ եթե Մանուկյանը Փաշինյանին հարց տալու հնարավորություն ունենար, ապա ինչ հարց կլիներ այն, վերջինս պատասխանեց․
«Ես Փաշինյանին որևէ հարց չունեմ տալու, որովհետև մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ նրան դավաճան, թշնամի ենք համարում, Փաշինյանը մեր պետության ներսում թշնամի է»,-նշեց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում