Գերմանիայի խորհրդարանի խոսնակը ժամանել է Կիեւ

Գերմանիայի խորհրդարանի խոսնակ Բերբել Բասը կիրակի ժամանել է Կիեւ, որպեսզի «վարչապետի հետ քննարկի Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ հարգի Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը», Twitter-ում հայտնել է գերմանական խորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հանդես է եկել էմոցիոնալ ելույթով Հաղթանակի օրվա առթիվ՝ հայտարարելով, որ «չարը վերադարձել է Ուկրաինա, սակայն այն չի կարող խուսափել պատասխանատվությունից», փոխանցում է Reuters-ը:
Ակնկալվում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր ավելի ուշ կմասնակցի G7-ի վիրտուալ հանդիպմանը, որը նվիրված է լինելու Ուկրաինայի պատերազմին եւ որին ներկա է լինելու Զելենսկին:
Գերմանիան համաձայնել է Կիեւին ծանր սպառազինում մակտակարարել, այդ թվում՝ ինքնագնաց հաուբիցներ: