Խաղաղության վերջնական պայմանագիրը հնարավոր է միայն Արցախի հետ հաշվի նստելու արդյունքում․ Բաղունց
Թշնամու սադրանքները մեզ համար նորություն չեն, մենք միշտ էլ այդ ազգի հետ պրոբլեմներ ենք ունեցել և միշտ էլ պատրաստ ենք եղել նման ոտնձգություններին։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։
Հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերում Ադրբեջանի կողմից օրեր առաջ բերված հինգ նախապայմաններին, Բաղունցը պատասխանեց՝ ասելով, որ հարևաններին չեն ընտրում, և մենք պետք է հասկանանք՝ հակառակորդը ագրեսիվ է տրամադրված Արցախի գոյության նկատմամբ, և քաղաքականությունը պետք է կառուցել՝ ելնելով այս հիմնադրությից։
«Մենք Ադրբեջանի առաջարկները վերլուծել ենք, և մեր կողմից ադեկվատ քայլեր կառաջարկվեն։ Մենք մեր դիրքորոշումը պնդում ենք։ Նորություն չկա, մենք հաստատակամ ենք մեր պնդման մեջ, որ Արցախը վաստակել է իր գոյության իրավունքը, և մենք քայլեր ենք անելու՝ ամրապնդելու մեր անկախությունն ու անվտանգությունը»,- շեշտեց արցախցի պատգամավորը։
Նա նշեց, որ Արցախը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններին։
«Բայց խաղաղության վերջնական պայմանագիրը հնարավոր է՝ Արցախի հետ հաշվի նստելու արդյունքում միայն»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում