Անհավասարություններ այսօր էլ կան․ Հայկ Սարգսյանը՝ դիտարկումների մասին

Պարո՛ն Օհանյանն, ասում էր՝ «պատերազմից հետո պետք է խստացնենք բանակում չծառայելը»։ Պետք է ասում, որ այն արդեն արել ենք 2021 թվականին։ Այս մասին այսօր իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Հայկ Սարգսյանը՝ խոսելով իր  օրենքի նախագծի մասին։ 

«Սա սողանք չի ստեղծում, այն քաղաքացիները, որոնք այս օրենքի շահառու են, նրանք այսօր չեն կարող ծառայել։ Այսինքն, մենք սողանք չենք թողել չծառայելու, մենք տալիս ենք ծառայելու հնարավորություն։ Շատ կցանկանամ, որ մեր ընդդիմադիր գործընկերներն էլ կողմ քվեարկեն։ Մենք այդ քաղաքացիներին դատապարտելով որևէ հարց չենք լուծում»,- նշեց նա։

Խոսելով անհավասարության մասին դիտարկումներին՝ վերջինս ընդգծեց, որ այսօր էլ անհավասարություններ կան։ 

Նշենք, որ ըստ Հայկ Սարգսյանի օրենքի նախագծի՝ հնարավորություն է տրվելու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Ըստ պատգամավորի` նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում