Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ․ ինչ հանդիպումներ կլինեն

Այսօր տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի երկու հանդիպում։
Անգլիայի սուպերգավաթակիր «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի Գերմանիայի չեմպիոն «Բավարիային»։
Իսպանիայի արքայական գավաթակիր Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կհյուրընկալի ՉԼ գործող գավաթակիր և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին։