Իշխանությունը վախի մթնոլորտ է ստեղծում, որ որևէ մեկն իրեն չմեղադրի․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սահմանամերձ Կոռնիձորում անցկացված հանրահավաքից հետո եկել է Հանրապետության հրապարակ՝ զոհված զինծառայողների ծնողներին միանալու և պահանջելու, որ ազատ արձակեն զոհվածի մայր Գայանե Հակոբյանին։

Նա նշեց, որ հանցակազմի բացակայության պայմաններում իրենք հույս ունեին, որ ազատ կարձակվի հերոսածին մայրը, սական իշխանությունն արեց այն, ինչ միշտ է անում։

«Իշխանությունը վախի մթնոլորտ է ստեղծում, որ որևէ մեկն իրեն չմեղադրի»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։