ԼՂ հարցի շահարկումը ձեզ իշխանության գալու հնարավորություն չի տա․ Արսենյանն՝ ընդդիմությանը
Ցանկանում էի քաղաքական մտքի դրսևորում, սակայն լսեցի քաղաքական վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Այդ մասին այսօր Լաչինի միջանցքի հարցով ընդդիմության հրավիրած լսումների ժամանակ ասաց ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը։
Նա, դիմելով ընդդիմությանը, որը իշխանություններին տարբեր մեղադրանքներ է ուղղում, հարց հնչեցրեց․
«Դուք տե՞ր եք Ձեր սպառնալիքներին»։
Արսենյանը նկատեց՝ իրենք քաղաքական պատասխանատվություն դրսևորում են, իշխանությունը հասկանում է իր ասածի ու արածի հետևանքը։
«Այսօր հաթաթաներ եք տալիս, ռոմանտիկ հայտարարություններ անում»,- նշեց նա։
Արսենյանը նկատեց՝ ԼՂ հարցի շահարկումը ձեզ իշխանության գալու հնարավորություն չի տա։ Ապա վրդովվեց.
«Ո՞վ եք արա, դուք, դատավարությո՞ւն եք անում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։