Բալասանյան դաշինքի ավագանու անդամները մանդատներից հրաժարվեցին․ պաշտոնական

Բալասանյան դաշինքի ավագանու անդամները մանդատներից հրաժարվեցին․ պաշտոնական

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր ստացել է Գյումրու ավագանու 14 անդամների մանդատներից վաղաժամ հրաժարվելու մասին արձանագրությունները։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ  մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։

Նշենք, որ այդ 14 ավագանու անդամներից մեկը հենց համայնքապետն է։

«Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ուրբաթ օրը ժամը 18:00-ին նիստ է գումարելու»,- նշեց Ղուկասյանը։

MediaHub-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրու համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նշենք, որ այս մասին դեռ հոկտեմբերի 22-ին էինք գրել՝ նշելով, որ Բալասանյան դաշինքն այլև չի կարող դիմադրել քաղաքական ռեպրեսիաներին։

Նարե Գնունի