Ի՞նչ է լավ սրտի առողջության համար․ գիտնականների նոր բացահայտումը

Ի՞նչ է լավ սրտի առողջության համար․ գիտնականների նոր բացահայտումը

Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) գիտնականները պարզել են, որ քնելը ավելի լավ է սրտի առողջության համար, քան նստելը: Այս մասին հետազոտություն է հրապարակվել European Heart Journal-ում։

Աշխատանքը ներառում էր վեց ուսումնասիրությունների դիտարկում։ Հետազոտությանը մասնացել է 15 հազար մարդ 5 երկրից։ Փորձարկվողներին առաջարկվել է հատուկ սարքեր կրել կոնքերի վրա, որոնք չափում են նրանց ակտիվությունը 24 ժամվա ընթացքում: Այնուհետեւ փորձագետները կազմել են օրվա ընթացքում ամենատարածված վարքագծային օրինաչափությունները։

Ըստ արդյունքների՝ չափավոր ակտիվության վրա ծախսված ժամանակը ամենամեծ օգուտն է բերում սրտի առողջությանը։ Դրան հաջորդում է թեթև գործունեությունը, կանգնելն ու քունը։ Սրտանոթային համակարգի առողջության վրա ամենաանբարենպաստ ազդեցությունը պայմանավորված է նստակյաց կենսակերպով: