Մադուրոն խելահեղություն է անվանել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները

Մադուրոն խելահեղություն է անվանել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկիրը կշարունակի առևտուրը Ռուսաստանի հետ՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին. հայտնում է RIA Novosti-ն։

«Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի գործողությունները հանցագործություն են ռուս ժողովրդի նկատմամբ և տնտեսական պատերազմ, որն անցկացվում է՝ ֆինանսական համակարգում դոլարի գերիշխանության շնորհիվ», - ասել է Մադուրոն։

«Դոլարի օգտագործումը ֆինանսական ու առևտրային համակարգերում և տնտեսական պատերազմներում պետք է դադարեցվի», - ընդգծել է Վենեսուելայի նախագահը։