Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի

Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատերազմը պետք է ավարտել, նստել առարկայական և ազնիվ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Զելենսկին հայտնել է տեսաուղերձում։

«Պատերազմը պետք է ավարտել, մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Ազնիվ, ժողովրդի շահերից բխող, այլ ոչ թե հնացած սպանիչ հավակնությունների»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։