Ադրբեջանցիները ոչ մի գյուղ էլ չեն մտել․ ԳՇ պետ

Նմանատիպ հարցերի չեմ պատասխանում։ Այդ մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական զորքը հեռացել է Տեղ գյուղից։ Բայց և այնպես, նա կարծիք հայտնեց՝ լրագրողները գործ չունեն՝ ադրբեջանցիների առաջ գալուց կամ հետ գնալուց։

Նա պահանջեց՝ իրեն ազատ թողնել։

«Թողե՛ք՝ իմ ճանապարհով գնամ»,- նշեց նա։

Հարցին, թե ինչու հրդեհի հետևանքով զոհված 15 տղաների հարազատներին նախարարը կամ ինքը գոնե 30 րոպեով չեն ընդունում, ԳՇ պետը պատասխանեց՝ ինքը զինվորական մարդ է, հրամաններ է կատարում։

Հարց հնչեց նաև, թե ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանցիները հայկական գյուղեր են մտնում։ Ի պատասխան  Էդվարդ Ասրյանն ասաց․ 

«Ադրբեջանցիները ոչ մի գյուղ էլ չեն մտել»։

Մանրամասները՝ տեսանյութում։