ԱՄՆ-ում կինը իր հարյուրամյակը նշել է պարաշյուտով ցատկելով

ԱՄՆ-ում կինը իր հարյուրամյակը նշել է պարաշյուտով ցատկելով

Իր հարյուրամյակի առիթով ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին առաջին անգամ ցատկել է պարաշյուտով։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։

Ռայմոնդ Սալիվանը, ով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին որպես առաջին գծի բուժքույր, պարաշյուտով թռել է՝ նշելու իր հարյուրամյակը: Երկարակյացը թռիչքը կատարել է հրահանգչի հետ:

«Ես երբեք չեմ փորձել skydiving. 100 տարվա ընթացքում շատ բան եմ տեսել ու փորձել, ուստի մտածեցի, որ պետք է դա էլ անեմ, քանի դեռ կարող եմ: Ասեմ, որ սարսափելի էր»,- պատմել է կինը։

Սալիվանը որոշել է, որ պարաշյուտով իր առաջին թռիչքը կլինի նաև վերջինը: Վայրէջքից հետո նա նշել է իր ծննդյան տարեդարձը ընկերների և ընտանիքի հետ: