Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը

Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը

Հունիսի 4-ին՝ ժամը 17։00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։

Հաստատվել է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Ռադու Մարիան Պետրեսկուն (Ռումինիա)։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մրցավարի օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը (Ռումինիա) և Միրչա Միհաիլ Գրիգորիուն (Ռումինիա), 4-րդ պաշտոնյան է Յուլիան Դիման (Ռումինիա)։

Հանդիպման տեսուչ է նշանակվել Անդրեյ Սիպայլոն (Լատվիա), ՈՒԵՖԱ պատվիրակ՝ Կուանիշ Կանապյանովը՝ (Ղազախստան)։