Խոշոր հրդեհ՝ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում

Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի դիմաց գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշլի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող շշերի գործարանում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները։
Այս պահին հրշեջները մեծ դժվարությամբ փորձում են կանխել կրակի տարածումը, իսկ ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից։
Ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կրակը բռնկվել է շշերի արտադրամասում։